Թուրքիայի բանակային ղեկավարությունը հայտարարել է հեղաշրջման փորձի ավարտի մասին
ՄիջազգայինԹուրքիայի զինված ուժերը հայտարարել են, որ պետական հեղաշրջման փորձը պաշտոնապես ավարտվել է, բոլոր կազմակերպիչները ձերբակալված են:
Հայտարարության մեջ նշվում է, որ հուլիսի 15-ի երեկոյան «ապօրինի խունտայի դավաճան ահաբեկիչները, որոնք բույն են հյուսել Թուրքիայի ԶՈՒ-ի ներսում, չհասնելով նպատակին՝ արդյունավետորեն չեզոքացվել են Զինված ուժերի եւ ոստիկանության հերոսական գործողությունների շնորհիվ»:
Նշվում է նաեւ, որ թուրք ժողովուրդը կարեւոր դեր խաղաց հեղաշրջման փորձի ձախողման գործում: