Ռոնալդինյո. Նեյմարը լավ է խաղում Մեսսիի շնորհիվ
ՍպորտԲրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն կարծում է, որ Նեյմարը չէր կարողանա այսքան լավ հանդես գալ «Բարսելոնայում», եթե չլիներ Լիոնել Մեսսին:
«Մեսսին ուշադրություն է դարձնում Նեյմարի վրա: Շատ կարեւոր է փորձառու ֆուտբոլիստի համար նորեկին ցույց տալ ճանապարհն ու օգնել նրան անցնել այն: Լեոն անում է դա:
Հենց այդ պատճառով էլ Նեյմարն արագ հարմարվեց ու շատ լավ է խաղում «Բարսելոնայում»: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից է»,- Ռոնալդինյոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը: