Պերեսն ու Զիդանը վիճել են Էդեգորի պատճառով
ՍպորտՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ու նախագահ Ֆլորենտինո Պերեսը վիճել են կիսապաշտպան Մարտին Էդեգորի պատճառով:
Պերեսը ֆրանսիացի մասնագետին ստիպել է ամերիկյան շրջագայությանը տանել 17-ամյա ֆուտբոլիստին:
«Արքայական ակումբում» նորվեգացին նույնքան աշխատավարձ է ստանում, որքան Իսկոն: Կանադա չտանելու Զիդանի ցանկությունն առաջացրել է սկանդալ: Զինեդինին չի բավարարում երիտասարդի խաղը, սակայն Պերեսը նրան ստիպում է շրջագայությանը վերցնել կոմերցիոն նպատակներով:
Դրա հետ մեկտեղ Զիդանը հիասթափված է Էդեգորի պայմանագրի այն կետով, որի համաձայն՝ նա պետք է շաբաթական 5 անգամ մարզվի առաջին թիմի հետ: