ՄԱԿ. Իրանը կատարում է ԳՀՀՊ շրջանակում իր պարտավորությունները
ՄիջազգայինԻրանը կատարում է միջուկային ծրագրի կրճատման Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) շրջանակում իր պարտավորությունները, որը ստորագրվել է «Վեցնյակի» հետ հուլիսին:
Այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը՝ հաշվետվությամբ ելույթ ունենալով կազմակերպության Անվտանգության խորհրդում:
Հանդիպումն անցկացվում է ԳՀՀՊ՝ ուժի մեջ մտնելուց կես տարի հետո։ « (Համաձայնագրի) կատարման մեկնարկի օրվանից վեց ամիս հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատում այն, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կատարում է իր միջուկային պարտավորությունները, ինչը հաստատել է Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը: Նա նաեւ երախտապարտ է Եվրամիությանը եւ ԱՄՆ-ին իրենց պարտավորություններին համապատասխան ձեռնարկած քայլերի համար ԳՀՀՊ շրջանակում պատժամիջոցները հանելու համար»,- ասել է Ֆելթմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: