Ադրբեջանում ծրագրում են երկարացնել նախագահի պաշտոնավարման ժամկետը
ՄիջազգայինԱդրբեջանում ծրագրում են երկարացնել նախագահի պաշտոնավարման ժամկետը: ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասված է Ադրբեջանի Սահմանադրության փոփոխությունների հետ հանրաքվեի մասին Ակտի նախագծում:
Նախագծի համաձայն՝ Ադրբեջանի նախագահի պաշտոնավարման ժամկետը կարող է 5-ից հասցվել 7 տարվա:
Նշենք, որ նախագահ Իլհամ Ալիեւը կարգագրություն է ստորագրել Ադրբեջանի Սահմանադրության փոփոխությունների հետ հանրաքվեի մասին Ակտի նախագիծը Սահմանադրական դատարան ուղարկելու մասին: