Զլատան Իբրահիմովիչ. Կլինեմ «Մանչեսթերի աստվածը»
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կատակով հայտարարել է, որ ինքը կլինի ակումբի ոչ թե թագավորը, այլ՝ աստվածը: «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին աստղ Էրիկ Կանտոնան կատակել էր, թե «ողջունում է Իբրահիմովիչին «Մանչեսթեր Յունայթեդում», սակայն նա միայն կարող է լինել ակումբի արքայզնը, քանի որ թագավորի տիտղոսն իրենն է: Երկրպագուներն են Կանտոնային անվանում «Մանչեսթերի արքա»:
«Ես լսել եմ, թե ինչ է ասել Կանտոնան: Նա ինձ միշտ հիացրել է: Բայց նա պետք է իմանա, որ ես չեմ պատրաստվում լինել Մանչեսթերի արքան: Ես կլինեմ Մանչեսթերի աստվածը»,- Իբրահիմովիչի խոսքը մեջվերում է aftonbladet-ը:
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից 34-ամյա Իբրահիմովիչը ազատ գործակալի կարգավիճակում էր եւ մեկ տարվա պայմանագիր կնքեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:
Այս շաբաթ նա կսկսի մարզումները Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ: