Թուրքիայի զինված ուժերը մանդատ են ստացել Սիրիայում և Իրաքում հակաահաբեկչական գործողությունների իրականացման համար
ՄիջազգայինԹուրքիայի խորհրդարանը հաստատել է զինված ուժերին մանդատ տրամադրելու կառավարության խնդրանքը Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» զինյալների և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ ռազմական գործողությունների իրականացման համար: Այս մասին հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Այս նախաձեռնության համար կողմ է հանդես եկել 298 պատգամավոր:
Մանդատն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 4-ին պաշտոնական տեղեկագրում հրապարակումից հետո և կտրամադրվի մեկ տարի ժամկետով:
Այս ընթացքում, բանակը հնարավորություն կստանա Սիրիայում և Իրաքում միջսահմանային գործողություններ իրականացնել ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում:
Բացի այդ Անկարան կկարողանա տրամադրել իր տարածքը և ռազմական հիմքերը միջազգային կոալիցիայի ռազմական կարիքների համար: