Նիսի ահաբեկչության զոհերի 1/3-ը եղել են մահմեդականներ
ՄիջազգայինՀուլիսի 14-ին Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության ադյունքում զոհված 84 մարդկանցից 30-ը եղել են մահմեդականներ։ Այս մասին ասել է Նիսի մզկիթի ղեկավարը։
Նիսի հարձակման պատասխանատվությունը, երբ բեռնատարը մխրճվեց Բաստիլի գրավման օրը տոնող ամբոխի մեջ, ստանձնել է «Իսլամական պետությունը»՝ ռազմատենչ խումբ, որը գտնվում է Սիրիայում և Իրաքում։
Ինչպես ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Այրոն, զոհերի թվում եղել են 27 երկրների քաղաքացիներ՝ այդ թվում նաև Հայաստանից։