Իտալիայի ԱԳՆ. ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին երկխոսությունը կընդհատվի, եթե երկիրը վերականգնի մահապատիժը
ՄիջազգայինԵթե Թուրքիայում նորից ներդրվի մահապատիժ՝ ԵՄ-ին այդ երկրի անդամակցության մասին բանակցությունները կընդհատվեն: Այս մասին հայտնել է Իտալիայի արտգործնախարար Պաոլո Ջենտիլոնին:
«Ակնհայտ է, որ հնարավոր չի լինի բանակցել մի երկրի հետ, որը վերականգնել է մահապատիժը, քանի որ մահապատժի վերացումը ԵՄ սկզբունքներցի մեկն է»,- հայտարարել է Իտալիայի արտգործնախարարը տեղի Radio Anch'io ռադիոկայանին տված հարցազրույցում:
Անցած ուրբաթ Թուրքիայի ղեկավարությունը հայտարարել է երկրում պետական հեղաշրջման փորձի մասին: Արդեն շաբաթ առավոտյան ապստամբ զինվորականները սկսել են հանձնվել: Թուրքիայի իշխանությունները ավելի ուշ հայտարարել են, որ հեղաշրջման փորձը ձախողվել է: Թուրքիայի ԱԳՆ տվյալններով հեղաշրջման փորձի ժամանակ սպանվել է 290 մարդ: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ու վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել են, որ խորհրդարանը կարող է քննարկել պետական հեղաշրջման մասնակիցների համար մահապատիժ սահմանելու մասին սահմանադրական օրենքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: