Երևան, 31.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր` «Առաջարկ Հայաստանին» ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում Ամենավտանգավոր մարզաձևերից մեկը. ե՞րբ կարող է սահնակը Բոյինգի արագություն «բացել». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հուլիսի). Ստեղծվել են «եռյակ» դատարաններ. «Փաստ» Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, կարող է հեռանալ Ռուսաստանից, բայց ոչ երկար ժամանակով. «Փաստ» Եվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին. «Փաստ» «Ապրելու ուժը Դավիթի նկատմամբ մեծագույն չմարող սերն է». կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևն անմահացել է հոկտեմբերի 26-ին Շեխերում. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ»


Ադրբեջանի ՀՆԱ-ն կես տարում 9,7 մլրդ դոլարով կրճատվել է

Միջազգային

 Ադրբեջանի համախառն ներքին արդյունքը 2016 թվականի առաջին կեսին 9,7 մլրդ դոլարով նվազել է: Այդ կորուստների 70 տոկոսն ընկնում է ոչ նավթային բնագավառների բաժնեմասին: Նման վիճակը ի չիք է դարձնում ոչ նավթային հատվածի ապագայի հետ կապված բոլոր հույսերը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, այս մասին Facebook-ի իր էջում հայտնում է ադրբեջանցի հայտնի տնտեսագետ-փորձագետ Նեմաթ Ալիեւը:

Նշվում է, որ ընթացիկ տարվա առաջին 5 ամիսներին այդ ցուցանիշի կորուստը կազմել էր 8,3 մլրդ դոլար, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր հերթական ամսում Ադրբեջանի ընդհանուր կորուստներն ավելի շատանում են:

«Ավելի շատ կորուստ տալու գործում Ադրբեջանն առաջ է անցել ոչ միայն տարածաշրջանի, այլ նաեւ Միջին Ասիայի երկրներից: Չպետք է մոռանալ, որ անցյալ տարի Ադրբեջանը ՀՆԱ-ի գծով 22 մլրդ դոլար կորուստ է գրանցել: Այսպիսով, միլիարդավոր դոլար եկամուտներից զրկված ադրբեջանական տնտեսությանը լավ հեռանկար չի սպասում»,- Facebook-ի իր էջում գրել է Նեմաթ Ալիեւը:

Fins.az լրատվական կայքը հայտնել է, որ 2016 թվականի առաջին կիսամյակում Ադրբեջանի արտաքին առեւտրային շրջանառությունը կազմել է 7,868 մլրդ դոլար, ինչն այդ երկրի Մաքսային կոմիտեի համաձայն` անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ, 28,05 տոկոսով ցածր է:

Այս տարվա առաջին կեսին, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ, 38,67 տոկոսով նվազել է Ադրբեջանից ապրանքների արտահանման ծավալը, իսկ ներմուծման ծավալը կրճատվել է 13,98 տոկոսով:

2016 թվականի առաջին կեսին Ադրբեջանի արտաքին առեւտրում բացասական հաշվի մնացորդը կազմել է 225 մլն 770 հազար դոլար: 

«Ազադլըգ» թերթն ավելի վաղ հայտնել է, որ ընթացիկ տարվա հունիսին Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի կողմից արդյունահանվել է 512 հազար խոր.մ գազ, ինչը, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 10,3 տոկոսով ցածր է: Նշել է, որ այս տարվա մայիսի հետ համեմատ, SOCAR-ը հունիսին 4,4 տոկոսով պակաս գազ է արդյունահանել:

Թերթը նաեւ հայտնել է, որ 2016 թվականի առաջին կեսին Ադրբեջանում բոլոր գազ արդյունահանող ընկերությունների կողմից, անցյալ տարվա նույն ժամանակաշարջանի համեմատ, 1,8 տոկոսով պակաս գազ է արդյունահանվել:

ԱՊԱ լրատվական գործակալությունը` հղում կատարելով Ադրբեջանի ԿԲ-ին հաղորդել է, որ Ադրբեջանի կենտրոնական բանկի արտարժույթի պահուստը 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 4,2839 մլրդ դոլար, ինչը 4,2363 մլրդ դոլարով կամ 1,99 անգամ փոքր է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանում եղած ցուցանիշից: Ըստ տեղեկատվության` հունիսին Ադրբեջանի ԿԲ-ի արտարժույթի պահուստը, մայիսի համեմատ, 0,4 մլն դոլարով կամ 0,01 տոկոսով նվազել է:

Երբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա ենՀանրային խորհրդարանի ստեղծման նպատակն է ժողովրդի ձայնը դարձնել լսելի. Արեգ ՍավգուլյանԷմոցիոնալ դիվանագիտություն․ Իշխանությունները կրկնում են է այն նույն սխալը, որը արվեց Ադրբեջանի դեպքումԱյս վարչակարգը բոլոր հնարավոր ձևերով կարող է մարդկանց զրկել ընտրելու իրավունքից. Աննա ԿոստանյանՌուսական շուկան միշտ եղել է ամենամեծը ձկնամթերքի արտահանման համար. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունները իրենց հոգու խորքում գիտեն, որ ժողովրդի մեծ մասն իրենց դեմ է. Անահիտ ԱդամյանԲարի՛ երթ, սիրելի՛ շրջանավարտներ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը (լուսանկարներ) Ոտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՉանե՞նք բարեգործություն. Իր պես մարդ բռնենք ու երեխաներին ամիսներով առանց հայր թողնենք․ Նարեկ ԿարապետյանԻմ խորհուրդը ապագա սերնդին․ Մհեր Ավետիսյան«Արարատցեմենտը» Փաշինյանինը չէ, պետությանն էլ չէ. Նարեկ Կարապետյան Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան Նարեկ Կարապետյանի տնից ոչինչ չեն տարել, չէին էլ կարող տանել, իրենք էլ չգիտեն՝ ինչ են փնտրում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար նոր թշնամի է ստեղծում. Նարեկ Կարապետյան «Ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է»․ Կարապետյանը՝ իր տան խուզարկության մասին Այս խուզարկությունը միջամտություն է Նարեկ Կարապետյանի քաղաքական գործունեությանը. ՎարդևանյանՆոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր` «Առաջարկ Հայաստանին» ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան Շուշիի բանտի բեմադրված ռեպորտաժն ու Բաքվի նոր տեղեկատվական հարձակումը Հայաստանի դեմ. Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանի առանձնատան խուզարկությունն ավարտվեցՇենգավիթ բժշկական կենտրոնը՝ բժշկական օգնության և սպասարկման որակի միջազգային նոր մակարդակում Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում Մեր ուժը մեր աշխատակիցներն են. տեսանյութԱռանց քննության վարորդական իրավունք ստանալու համար 300 հազար դրամ է փոխանցել․ մեղադրանք է առաջադրվելԻրանի բանակը հարվածներ է հասցրել Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբազայինՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Opel»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնինԷկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցերըԱռաջիկա 100 օրը վճռորոշ կդառնա Ուկրաինայում պատերազմի ելքի համար. Տուսկ5 ամսվա ընթացքում գազի ներմուծումը Վրաստան աճել է 10%-ովԼոռու մարզի N միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ դրսևորվել են ֆիզիկական բռնnւթյան դեպքեր. Կրթության տեսչական մարմինՈրոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԳառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոնԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներՍյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողություններըՆոր Հաճնի կամրջի տակ երիտասարդ կնոջ մարմին է հայտնաբերվելՀայաստանում ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերն աճել են ավելի քան 20%-ով. UNAIDSԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1500-ըԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի ու Սևանի որոշ հասցեներում՝ հուլիսի 31-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցումԹուրքիայում Հայոց ցեղասպանություն բառի համար փակված ռադիոկայանը դիմել է դատարանԲախվել են թիվ 65 և 4 երթուղիները․ բուժօգնության է դիմել 5 անձԲաքվում հաղթած մարզիկները վերադարձել են ՀայաստանՈւկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել Զապորոժիեիում. այլ զոհեր նույնպես եղել ենՀանձնելու են Տիգրանաշենն ու միջանցքը՝ կտրելով Սյունիքն ու Վայոց ձորը մնացած Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանՈւնենք հարյուրավոր մասնագիտություններ, որոնք, ցավոք, բուհ դիմելիս ուսանողները չեն նախընտրում. Ատոմ ՄխիթարյանՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբRate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումըԻնչպես համատեղել ինովացիաներն ու հանքարդյունաբերությունըՀայաստանում խոշոր ներդրում կատարողները երաշխիք չունեն, որ իշխանություններն իրենց չեն սահմանափակի. Հրայր Կամենդատյան