Հայաստանի բասկետբոլի մինչև 20 տարեկանների ընտրանին պարտվել է Չեռնոգորիային
ՍպորտՀունաստանում շարունակվում է Եվրոպայի մինչև 20 տարեկանների բասկետբոլի B դիվիզիոնի առաջնությունը: A խմբի 2-րդ տուրում Հայաստանի ընտրանին 44:78 հաշվով պարտվել է Չեռնոգորիայի հավաքականին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ,այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:
Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի վաղը՝ Վրաստանի հավաքականի դեմ: Առաջին խաղում մեր ընտրանին պարտվել էր Պորտուգալիային: