Ռոբենը Հոլանդիայի հավաքականից հեռանալու մտադրություն չունի
Սպորտ«Բավարիայի» 32-ամյա կիսապաշտպան Արյեն Ռոբենը հայտարարել է, որ շարունակելու է հանդես գալ Հոլանդիայի հավաքականի կազմում։ Վերջին շրջանում շատ էին խոսակցությունները, որ հաճախակի վնասվածքների պատճառով Ռոբենը ցանկանում է ավարտել միջազգային կարիերան։
-Ես չեմ մտածում միջազգային կարիերաս ավարտելու մասին։ Նման բան չկա։ Իհարկե, եթե հավաքականում չխաղայի, վնասվածքներիս մի մասը չէի ստանա և առողջական խնդիրներ չէի ունենա, սակայն ես սիրով եմ հանդես իմ երկրի համար։ Ես ավագ եմ և ազգային հավաքականում հանդես գալն ինձ համար մեծ պատիվ է։ Չեմ ցանկանում հրաժարվել այդ հնարավորությունից,-Ռոբենի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից։