Յուրայ Յուրաբեկը հույս ունի զարգացնել հաջողությունը
Սպորտ«Ալաշկերտ»-ի արգելքը հաղթահարելուց հետո Թբիլիսիի «Դինամո»-ի գլխավոր մարզիչ Յուարյ Յուրաբեկը խոսեց լրագրողների հետ:
Մասնագետն այս խաղում հաջողությունը և հաջորդ փուլ դուրս գալը օրինաչափ է համարում:
«Ես տղաների ասել եմ, որ պետք է հրաշքի հեղինակ դառնան: «Ալաշկերտին» պարտավոր էինք անցնել: Զագրեբի «Դինամո»-ն ֆավորիտ կլինի»,-ասեց Յարայ Յուրաբեկը:
Հյուրերի գլխավոր մարզիչը դրական արտահայտվեց հայկական ակումբի մասին և ասաց, որ մենք հիանալի թիմ ունենք:Մասնագետի կարծիքով, իրենց օգնեց ակտիվ խաղը:
«Մենք այսօր լավ էինք տրամադրված, տղաներին ասել էի, որ ակտիվ մտնեն պայքարի մեջ: Առաջին կեսում լավ պահեր ունեինք, մեկը խփեցինք: Ընդմիջմանը ասացի, որ շարունակեն խաղալ իրենց խաղը: Բայց սա ֆուտբոլի օրենքն է, եթե չես խփում, քեզ են խփում»- ասեց Յարայ Յուրաբեկը:
Այս հաղթանակից հետո Թբիլիսիի «Դինամո»-ն դուրս եկավ որակավորման մրցաշարի 3-րդ տուր, որտեղ ուժերն է չափելու Խորվաթիայի ամենուժեղ ակումբի՝ Զագրեբի «Դինամո»-ի հետ: