Չինաստանում տեղատարափ անձրեւների պաճառով անհայտ կորածների թիվն անցել Է 30-ից
ՄիջազգայինՎերջին տվյալներով՝Չինասանի Հեբեյի նահանգում տեղատարափ անձրեւների պատճառով կորել Է 34 մարդ, հուլիսի 20-ին հաղորդել Է Սինհուա գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել Էր նահանգում վատ եղանակի պատճառով մեկ զոհվածի եւ վեց կորածների մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հեբեյի նահանգի ջրային պաշարների դեպարտամենտի տվյալներով՝ տարերքից տուժել են 19 գավառ, 11 պատնեշ, երկու ՀԷԿ, հեռահաղորդակցումների 112 կայան: Իշխանությունները որոշում են կայացրել տուժած շրջաններից ժամանակավորապես տեղափոխել ավելի քան 67 հազար մարդու:
Ավելի վաղ նաեւ հաղորդվել Է, որ Հուբեյի նահանգի Էնշի Տուցզյա Մյաոսի Ինքնավար Օկրուգում անձրեւներից զոհվել Է վեց մարդ, եւս մեկ տեղացի բնակիչ կորել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: