Ռիո-2016. ՄՕԿ-ը հավատարմագրում չի տրամադրի Ռուսաստանի սպորտի նախարարին
ՍպորտՄիջազգային օլիմպիական կոմիտեն որոշել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության անկախ հանձնախմբի զեկույցում նշված բոլոր ռուսաստանցի պաշտոնյաներին զրկել Ռիո-2016-ի ամառային Օլիմպիական խաղերի հավատարմագրումից, հաղորդում է sports.ru-ն:
Զեկույցի համաձայն, ռուսական սպորտի ղեկավարությունը 2011-2015 թվականներին համակարգված մեթոդներով կեղծել է ռուս մարզիկների դոպինգ թեստերի արդյունքները՝ օգտագործելով Սոչիի եւ Մոսկվայի հավատարմագրված հակադոպինգային լաբորատորիաները:
ՄՕԿ-ը Ռուսաստանի օլիմպիական հավաքականին Ռիո-2016-ից զրկելու որոշում դեռ չի կայացրել, սակայն աթլետիկայի եւ ծանրամարտի թիմերն արդեն զրկվել են այդ իրավունքից: