Ուես Մորգանը նոր պայմանագիր է կնքել «Լեսթեր»-ի հետ
Սպորտ«Լեսթեր Սիթի»-ի ավագ Ուես Մորգանը նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ: 32-ամյա պաշտպանը «Լեսթեր »-ում է հանդես գալիս 2012 թվականից: Նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019 թվականը:
Այս մասին հաղորդում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
Անգլիայի ավարտված առաջնությունում Մորգանը մեկնարկային կազմում մասնակցել է Անգլիայի առաջնության բոլոր հանդիպումներին: «Լեսթեր Սիթի»-ն առաջին անգամ հանդես կգա «Չեմպիոնների լիգա»-ի խաղարկության խմբային մրցաշարում: