Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ» Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ» Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ» «Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ» Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»


Առաջիկայում վերանայվելու է ՀՀ ավիացիոն օրենսդրությունը. Հանրային խորհրդում թեմատիկ քննարկումներ են ընթացել

Հանրային խորհրդում հուլիսի 20-ին տեղի է ունեցել հանդիպում ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության նորանշանակ պետ Սերգեյ Ավետիսյանի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀԽ լրատվական ծառայությունից, հանդիպմանը մասնակցել են Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը, ՀԽ օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Դմիտրի Աթբաշյանը, ենթահանձնաժողովի անդամներ, ավիատորներ:

Հանդիպման սկզբում Վազգեն Մանուկյանը նշել է, որ քաղավիացիայի խնդիրներն ի սկզբանե դրված են եղել Հանրային խորհրդի օրակարգում և ժամանակ առ ժամանակ բարձրաձայնվել ամենաբարձր մակարդակներով: Անդրադառնալով քաղավիացիայի ոլորտում անվտանգության, բարձրակարգ սպասարկման, տոմսերի գների հասանելիության, երկրում ֆինանսական հոսքերի ապահովման և այլ խնդիրներին` Վազգեն Մանուկյանն ընդգծել է, որ այնուամենայնիվ, ավիացիան չպետք է դիտարկել զուտ որպես բիզնես, քանի որ այն հատկապես Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն:

Այս համատեքստում քննարկվել է Հայաստանում ազգային ավիացիայի ստեղծման անհրաժեշտությունը, որը որպես խնդիր պետությունն իր առջև պետք է դնի նախևառաջ ազգային անվտանգության տեսանկյունից: Այս առումով կարևորվել են պետության մասնակցությունը ազգային ավիաընկերության ձևավորման գործին, օրենսդրական դաշտի բարեփոխումները, պետական երաշխիքների տրամադրումը, ներդրումների համար գրավիչ բիզնես միջավայրի ապահովումը և այլն:

Սերգեյ Ավետիսյանը համակարծիք է եղել ազգային ավիափոխադրող ունենալու անհրաժեշտությանը` միաժամանակ նշելով, որ ազգային ավիացիայի ստեղծումը, պահպանումն ու զարգացումը լուրջ խնդիր է ողջ աշխարհում: Առհասարակ, նա ավիացիան համարել է չափազանց բարդ և մրցակցային շուկա, որտեղ լուրջ պայքար է ընթանում ոլորտում հաստատուն մնալու համար: Քննարկվել են նաև բաց երկնքի քաղաքականությունը, դրա արդյունքներն ու հետևանքները Հայաստանի ավիացիոն ոլորտի վրա, ներկա խնդիրներն ու մարտահրավերները:

Առանձին քննարկման թեմա է եղել փոքր ավիացիան: Ներկաները քննարկել են ն երքին թռիչքները վերականգնելու, փոքր օդանավակայանները զարգացնելու հնարավորությունները: Սերգեյ Ավետիսյանը պատրաստակամություն է հայտնել այս հարցի շուրջ առանձին հանդիպում ունենալ Հանրային խորհրդում և մանրամասն քննարկել ոլորտի զարգացման հեռանկարները:

ՀԽ օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթհանձնաժողովի նախագահ Դմիտրի Աթբաշյանը Սերգեյ Ավետիսյանի ուշադրությունը հրավիրել է ենթահանձնաժողովի կողմից մշակված օդային օրենսգրքի նախագծի վրա: Վերջինս էլ հայտնել է, որ առաջիկայում վերանայվելու է ՀՀ ավիացիոն օրենսդրությունը, որի շրջանակներում հաշվի կառնվեն նաև օդային օրենսգրքի նախագծում տեղ գտած որոշակի դրույթներ: Քննարկվել են նաև ավիատոմսերի գնագոյացման, անազնիվ մրցակցության բացառման, ավիացիայի ոլորտը ներդրումների տեսանկյունից գրավիչ դարձնելու, ավիացիոն ենթակառույցները զարգ ացնելու և մի շարք այլ խնդիրներ:

Ամփոփելով քննարկումը` Վազգեն Մանուկյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման և հետագա փոխգործակցության պատրաստակամության համար: Սերգեյ Ավետիսյանն էլ իր հերթին է շնորհակալություն հայտնել հանդիպման կազմակերպման համար և նշել, որ Հանրային խորհրդում ընդգրկված ոլորտի փորձառու մասնագետները կարող են իրեն ուղղորդել ու աջակցել Հայաստանում քաղավիացիան զարգացնելու գործում` ընդգծելով, որ ոլորտը բարդ է, նուրբ ու առանձնահատուկ:

 

Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումՓաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանՏեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըԱյլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութԻշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանԿանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ ԶաքարյանՄիգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա ՍողոմոնյանUcom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր Ուժեղ Հայաստանը շարունակելու է հոգ տանել մեր հայրենակիցների բարեկեցության մասին. Նարեկ ԿարապետյանԵս Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ ԾառուկյանՀոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով Պետք է հստակ ֆիքսել, որ Փաշինյանը խախտում է Սահմանադրությունը և մի շարք օրենքներ. Աննա ԿոստանյանԱմուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ՄարտիրոսյանՇարունակում ենք մեր հանդիպումները Գավառ համայնքի բնակավայրերում. Աննա ԿոստանյանԳավառի մեր մարտական թիմով՝ Սարուխանում իրականացրած հզոր քարոզարշավից հետո՝ նրա նորակառույց եկեղեցու բակում. Ավետիք ՉալաբյանԱյն մասին, թե ինչու բռնապետի կամակատարները չպետք է խուսափեն նրա ապօրինի հրահանգները կատարելու համար պատասխանատվությունից. Ավետիք ՉալաբյանԼավրովի հայտարարությունից մինչև Եվրոպայի ռազմականացում․ ո՞ւր է տանում այս ճանապարհը. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն երրորդ տարին անընդմեջ Mining Armenia Forum-ի ռազմավարական հովանավորն ու գլխավոր կազմակերպիչն էԳյումրու շարունակական զարգացումն ուժեղ, բարեկեցիկ և անվտանգ Հայաստանի մեր տեսլականն է. տեսանյութՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Մարկոսյանի կյանքի կարգախոսըԵթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. Լիխաչով