Ալան Հալիլովիչը կտեղափոխվի «Համբուրգ»
Սպորտ«Բարսելոնա»-ն ընդունել է գերմանական «Համբուրգ»-ի առաջարկը, և կիսապաշտպան Ալեն Հալիլովիչի տրանսֆերը կվաճառի գերմանական ակումբին: Կատալոնական ակումբը խորվաթ ֆուտբոլիստի տրանսֆերից կստանա 5 միլիոն եվրո:
Այս մասին հաղորդում է «Goal.com»-ը:
«Բարսելոնա»-ն հաջորդ մրցաշրջանում իրավունք ունի ֆուտբոլիստին վերադարձնել 10 միլիոն եվրոյով: Հալիլովիչը չորս տարվա պայմանագիր կկնքի «Համբուրգ»-ի հետ: