Լուվրի այցելուներին տարհանել են
ՄիջազգայինՖրանսիայի մայրաքաղաք Փարիզում գտնվող Լուվր թանգարանից այցելուների տարհանում է տեղի ունեցել, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով այցելուներից մեկի Twitter-ում արված գրառմանը։
Նշվում է, որ տարհանման մասին հայտարարությունը թանգարանի տասնյակ հազարավոր այցելուների մոտ խուճապ է առաջացրել։
Ըստ նախնական տվյալների՝ սրահներից մեկում գործել է հակահրդեհային պաշտպանության համակարգը, որի աշխատանքի ընթացքում արտազատվող նյութերը մարդկային առողջության համար վտանգ են ներկայացնում։