Բռնությամբ անհնար է հասնել փոփոխությունների. վարչապետը դատապարտել է զինված խմբի գործողությունը
ՔաղաքականՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է հուլիսի 17-ին զինված խմբի կողմից ձեռնարկած գործողություններին: Նա անթույլատրելի ու դատապարտելի համարեց այն: «Հարգելի գործընկերներ, հուլիսի 17-ին մի խումբ անձինք զինված հարձակում են գործել Երևանի Էրեբունի վարչական շրջանում ոստիկանության պար եկապահակային գնդի տարածքի վրա ու վերցրել են պատանդներ, սպանվել է ոստիկանության գնդապետ: Մեր բոլորի անունից ցավակցում եմ գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, զինակից ընկերներին: Այն, ինչ տեղի ունեցավ, անթույլատրելի է ու դատապարտելի, քանի որ բռնությամբ անհնար է հասցնել փոփոխությունների»,-ասաց վարչապետը: Նա հավելեց, որ իշխանությունն ամեն ինչ անում է ու անելու է` հասնելու խնդրի խաղաղ հանգուցալուծմանը:
Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահել այնտեղ գտնվող անձանց` պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին:
ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակման հետևանքով զոհվել է Ոստիկանության գնդապետԱրթուր Վանոյանը: Հարձակման ընթացքում հրազենային վնասվածքներ են ստացել ՀՀ Ոստիկանության գնդապետ ԱրամՀովհաննիսյանը, Ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, Ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը: