Գվարդիոլա. Երբ ժամանեցինք Մյունխեն, ինձ թվաց՝ տուն եմ վերադարձել
Սպորտ«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է իր նախկին թիմի՝ Մյունխենի «Բավարիայի» դեմ ընկերական հանդիպումից տպավորությունների մասին։ Գվարդիոլայի նախկին սաները Կարլո Անչելոտիի գլխավորությամբ 1:0 հաշվով հաղթեցին անգլիական թիմին։
-Ես ուրախ եմ նորից այստեղ գտնվելուս համար։ Երբ վայրէջք կատարեցինք, ինձ թվաց, թե տուն եմ վերադարձել։ Ինձ և իմ ընտանիքի համար այստեղ անցկացրածս երեք տարիները հոյակապ էին։ Այսօր ես շատ բան տեսա, շատ ընկերների։
Շնորհավորում եմ «Բավարիային» հաղթանակի համար։ Լավագույնն եմ մաղթում այս մեծագույն թիմին, նրա մեծագույն մարզչին ու երկրպագուներին։Ես կհետևեմ նրանց ուղուն,-ասել է Գվարդիոլան։