Բահրեյնում 5 մարդ է ձերբակալվել ահաբեկչություն նախապատրաստելու համար
ՄիջազգայինԲահրեյնում 5 մարդ է ձերբակալվել՝ երկրի տարածքում ահաբեկչություններ նախապատրաստելու համար: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով թագավորության ՆԳ նախարարությունը:
Հակաահաբեկչական գործողության ընթացքում ոստիկանությունը, ահաբեկչության կազմակերպման համար 5 անձի ձերբակալելուց հետո, պայթուցիկ սարքեր եւ զենք է առգրավել:
Հետաքննությունը պարզել է, որ նրանք հարձակումներ են նախապատրաստել Բահրեյնի մի շարք շրջաններում: ՆԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ բոլոր 5-ն էլ խոստովանել են, որ վարժանքների են մասնակցել «ԻԻՀ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շարքերում եւ Իրաքում լիբանանյան «Հըզբալլահ» խմբավորման բջիջում»: