Դիարբեքիրում երեք թուրք ոստիկան է սպանվել
ՄիջազգայինԹուրքիայի Դիարբեքիր նահանգում թուրքական ուժայինները գործողություն են իրականացրել Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, գործողությունների հետևանքով վիրավորվել է երեք թուրք ոստիկան:
Ոստիկաններից երեքի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսը բուժումը ստանում են ամբուլատոր պայմաններում:
Հաղորդվում է, որ գործողությունների ժամանակ սպանվել է երկու քուրդ զինյալ: