Տեղի է ունեցել «Սևանա լիճ 2016» մրցաշարի 4-րդ տուրի հանդիպումները
ՍպորտՏեղի Է ունեցել «Սևանա լիճ 2016» մրցաշարի 4-րդ տուրի հանդիպումները: «Արմենպրես»-ը վկայակոչելով Հայաստանի շախմատի ֆեդերացիայի լրատվության բաժինը հայտնում է,որ տուրի կենտրոնական պարտիայում միմյանց դեմ մրցում էին Յան-Քշիշտոֆ Դուդան և Վլադիսլավ Արտեմևը: Պարտիան ունեցել է հետաքրքիր և դրամատիկ ընթացք, որտեղ Դուդան ուներ մեծ առավելություն: 6 ժամ տևած պարտիայի վերջնամասում Արտեմևը թույլ է տվել կոպիտ վրիպում և խաղի 99-րդ քայլին անձնատուր է եղել: Առաջատարներից մյուսը` Սամվել Տեր-Սահակյանը, մրցում էր Հովհաննես Գաբուզյանի դեմ: Պարտիան ունեցել է բավականին սուր ընթացք, սակայն Տեր-Սահակյանը ուժեղ է գտնվել իր մրցակցից: 5-րդ տուրում Վլադիմիր Օնիշչուկի նկատմամբ գեղեցիկ հաղթանակ է տոնել Սամուել Սևյանը: 26-րդ քայլին Սևյանը հաղթել է: Տուրի մյուս երկու հանդիպումները, որտեղ միմյանց դեմ մրցում էին Դավիդ Անտոն Գուիջարո-Ռոբերտ Հովհաննիսյան և Վիդիթ Սան թոշ Գուջրաթի-Արման Փաշիկյան զույգերը, ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
4 տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են Սամվել Տեր-Սահակյանը և Դուդա Յան-Քշիշտոֆը, ովքեր իրենց ակտիվում գրանցել 3-ական միավոր: