Ռուսաստանը հանձնարարել է արտգործնախարությանը հետեւել Թուրքիայում ռուս քաղաքացիների անվտանգության ապահովմանը
ՄիջազգայինՌուսաստանի արտգործնախարարությունը հետեւելու է Թուրքիայում ռուս քաղաքացիների անվտանգության ապահովմանը:
Այս մասին տեղեկացնում է Interfax.ru-ն:
«Թուրքիայում արտակարգ իրավիճակի հայտարարման կապակցությամբ Ռուսաստանի արտգործնախարարությանը գործադիր իշխանության դաշնային մարմինների հետ միասին հանձնարարված է իրականացնել մշտադիտարկում` ուղղված Թուրքիայի տարածքում գտնվող ռուս քաղաքացիների անվտանգության ապահովմանը եւ սպառնալիքների դեպքում ձեռնարկել միջոցներ նրանց իրավունքները պաշտպանելու համար»,- գրված է կառավարության պաշտոնական կայքում:
Մշտադիտարկումն իրականացնելու են ՌԴ պաշտպանության նախարարությունը, անվտանգության դաշնային ծառայությունը, ինչպես նաեւ ներքին հետախուզական ծառայությունը: