Քլինթոնը սենատոր Թիմ Քեյնին ընտրել է որպես փոխնախագահի թեկնածու
ՄիջազգայինԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է որպես փոխնախագահի թեկնածու ընտրել է սենատոր Թիմ Քեյնին. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
«Ուրախ եմ նշել նախընտրական արշավի ընթացքում իմ գործընկերն է լինելու Թիմ Քեյնը, մարդ, որն իր կյանքը նվիրել է ուրիշների համար պայքարելուն»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրել է նախկին պետքարտուղարը։
Վիրջինիա նահանգից ընտրված սենատոր Քեյնը վերջին օրերին համարվում էր Քլինթոնի ամենահավանական ընտրությունը։ Իր քաղաքական կարիերայի ընթացքում նա հասցրել է լինել Ռիչմոնդի քաղաքապետ և Վիրջինիայի նահանգապետ։
Վերլուծաբանները կարծում են, որ 58-ամյա Քեյնը կարող է Քլինթոնին օգնել տղամարդ-ընտրողների և լատինամերիկացիների ձայները ստանալու հարցում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղարը ճեպազրույցի ընթացքում հայտարարել էր, որ գործող վարչակազմը Քեյնին համարում է «իր մարդը»։
Ակնկալվում է, որ Քլինթոնի և նրա գործընկերոջ՝ փոխնախագահի թեկնածուի համատեղ առաջին ելույթը կարող է տեղի ունենալ շաբաթ՝ Մայամիում։