Մարեզը կարող է տեղափոխվել «Արսենալ»
Սպորտ«Լեսթերի» կիսապաշտպան Ռիյադ Մարեզը կարող է կարիերան շարունակել «Արսենալում»: Ինչպես վստահեցնում է «Eurosport.fr»-ը, Մարեզը որոշել է տեղափոխվել լոնդոնյան ակումբ:
«Աղվեսների» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին, այնուամենայնիվ, վստահ է, որ 25-ամյա ալժիրցի ֆուտբոլիստը, չնայած լրատվամիջոցների հաճախակի հրապարակումներին, կմնա Անգլիայի չեմպիոնների կազմում:
Մարեզի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2019 թվականը: