Գերմանիայում հարկավոր է սահմանափակել հրազեն կրելու թույլտվությունը. փոխկանցլեր
ՄիջազգայինԳերմանիայի փոխկանցլեր, էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Զիգմար Գաբրիելը Մյունխենում տեղի ունեցած ողբերգությունից հեո կոչ է արել սահմանափակել հրազեն կրելու թույլտվությունը և ուժեղացնել վերահսկողությունը: Այդ մասին նա հայտարարել է Berliner Morgenpost-ին տված հարցազրույցում:
«Հրազենի վերահսկողությունը կարևոր պահ է: Մենք պետք է շարունակենք անել հնարավորը զենքի հասանելիությունը կրճատելու և խիստ հսկողություն սահմանելու համար: Ինչպե՞ս կարող էր 18-ամյա հոգեպես անհավսարակշիռ անձը հրազեն ստանալ: Դա դեռ պետք է իմանանք»,-ընդգծել է քաղաքական գործիչը:
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին իրանական ծագմամբ 18-ամյա գերմանացին հրաձգություն էր սկսել Մյունխենում: Նա սպանել է 9 հոգու, վիրավորել 27-ին: Դրանից հետո հանցագործն ինքնասպան է եղել: