Մեքսիկայում քաղաքապետի սպանությունից հետո հրաձգության զոհերի թիվը հասնում է 5-ի
ՄիջազգայինՄեքսիկայի հնդկական Սան-Միգել-Չամուլա քաղաքում հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասնում է 5-ի: Այդ քաղաքում տեղի բնակիչները ժամեր առաջ սպանել էին իրենց քաղաքապետին:
Ըստ տեղեկությունների՝ հրաձգության հետևանքով զոհվել է երկու պաշտոնյա և քաղաքապետի վարորդը, ինչպես նաև բնակիչներից մեկը: Ավելի վաղ հաղորդվում էր քաղաքապետ Դոմինգո Լոպես Գոնսալեսի մահվան մասին, որին տեղի բնակիչները գնդակահարել են հենց քաղաքապետարանի կողքին: Եվս 12 մարդ վիրավոր է:
Հետաքննության տվյալները մատնանշում են, որ քաղաքապետը ամբոխի առաջ հրաժարվել է միջոցներր տրամադրել հասարակական աշխատանքների և տեղի արհեսատավորների օժանդակության համար, ինչից հետո նրա ուղղությամբ կրակոցներ են արձակվել: Դատախազությունը քննում է սպանության հանգամանքները: