ԵԱ․ Հայաստանի Մ20 հավաքականը զբաղեցրեց 17-րդ տեղը
ՍպորտՀունաստանում ավարտին է մոտենում բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը։
Այսօր Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականն անցկացրեց իր վերջին խաղը՝ 17-րդ տեղի համար մրցելով Բուլղարիայի հավաքականի հետ: Մեր ընտրանին 65։61 հաշվով հաղթանակ տոնեց և առաջնությանը մասնակցող 21 երկրների ցանկում զբաղեցրեց 17-րդ տեղը։
Հավելենք, որ չեմպիոնի կոչման համար պայքարելու են Մոնտենեգրոյի և Իսլանդիայի հավաքականները, իսկ երրորդ տեղի համար մրցելու են Խորվաթիան ու Հունաստանը։