Ոստիկանությունը ձերբակալել է մյունխենցի հրաձգի ընկերոջը
ՄիջազգայինԳերմանիայի իրավապահները հուլիսի 24-ին ձերբակալել են Մյունխենում հարձակում գործած հանցագործի ընկերոջը, հայտնում է քաղաքի ոստիկանության միկրոբլոգը Twitter–ում: 16-ամյա աֆղանին կասկածում են հրաձգի ծրագրերը իմանալու մեջ, հայտնում է Lenta–ն:
Նախնական տվյալններով երիտասարդը կարող էր լինել 18-ամյա Ալի Դավիդ Սոնբոլիի հանցակիցը: «Իրավապահ մարմինների աշխատակիցներրը, անցկացնելով քննչական միջոցառումներ, նկատել են որոշ անհամապաատասխանություններ նրա ցուցմունքներում»,- ասվում է ոստիկանության հաղորդագրոթյան մեջ:
Հուլիսի 24-ին բավարացի քննիչնները բացահայտել են Մյունխենում հարձակման նախապատրաստման ու իրականացման մանրամասները: Ռոբերտ Խայմբերգերի՝ Բավարիայի քրեական գործերով վարչության պետի խոսքով Սոնբոլին հարձակումը նախապատրաստել էր մեկ տարվա ընթացքում: Մտահղացումը առաջացել էր Վիննենդեն քաղաք այցելությունից հետո, որտեղ 2009-ին 17-ամյա Թիմ Քրեչմերը սպանել էր 15 մարդու, հետո էլ ինքնասպան եղել: Բացի դրանից պարզվել է, որ Glock 17 ատրճանակը հանցագործը ինտերնետում էր ձեռք բերել: