Ռիբերի. Անչելոտին նվեր է «Բավարիայի» համար
ՍպորտՄյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին կարծիք է հայտնել թիմի նոր գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի մասին և ակնարկել, որ վստահություն չի զգացել նրա նախորդի՝ Խոսեպ Գվարդիոլայի կողմից։
-Ես շատ մոտիվացված եմ և ազատություն եմ զգում։ Անչելոտին նվեր է ակումբի համար։ Նրա ժամանումից ի վեր ես ավելի մեծ վստահություն եմ զգում։ Նա գերազանց մարզիչ է։ Ինձ պետք է, որ իմ կողքին նրա, Հայնկեսի կամ Հիտցֆիլդի նման մարդ լինի։ Ես վստահության կարք ունեմ, որ իմ ուժերի առավելագույնը ցույց տամ։ Վստահությունը, հարգանքն ու ընկերությւոնը առանցքային գործոններ են։
Եթե ես ինձ հարմարավետ եմ զգում, ապա պատրաստ եմ նունիսկ ոչ թե 100, այլ 150 տոկոսով հանդես գալու։ Անչելոտիի հետ մենք կարող ենք հիանալի արդյունքների հասնել, ես անհամբերությամբ եմ սպասում նոր մրցաշրջանի մեկնարկին,-ասել է Ռիբերին։