Միջազգային դաշինքը ռմբակոծել է ԻԼԻՊ-ի դիրքերը Սիրիայի Ռակկա և Դեր Զոր մարզերում
ՄիջազգայինՀոկտեմբերի 3-ի գիշերը ամերիկյան և դաշնակից երկրների օդանավերն օդային հարվածներ են հասցրել Սիրիայի Դեր Զոր և Ռակկա մարզերում ԻԼԻՊ կազմակերպության դիրքերի ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Դեր Զորից տեղեկություններ են ստացվել, որ ռմբակոծվել են ալ Մայադին քաղաքի մոտ գտ նվող ԻԼԻՊ-ի դիրքերը: Ւնչ վերաբերում է Ռակկայի մարզին, ապա այնտեղ ռմբակոծվել է Թել Աբյադ գյուղաքաղաքը, ինչպես նաև մերձակայքում գտնվող նավթային բազան: ԻԼԻՊ-ի կրած վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Մյուս կողմից' ԻԼԻՊ-ը հոկտեմբերի 3-ի առավոտյան վերսկսել է բախումները քրդերի հետ Այն ալ Արաբ քաղաքի մերձակայքում: Ահաբեկիչները ռմբակոծում են ծանր զենքերով, հեռվից նկատելի է ծխով պատված քաղաքը: Քրդերը Այն ալ Արաբ քաղաքի մոտ գտնվող Հայբիբլ գյուղում ԻԼԻՊ-ի 10-ը անդամի են ոչնչացրել: