Նոլիտո․ Ընտրություն եմ կատարել «Մանչեսթեր Սիթիի» և «Բարսելոնայի» միջև
Սպորտ«Մանչեսթեր Սիթիի» նորեկ Նոլիտոն հայտարարել է, որ նախքան «Սելտայից» հեռանալը մերժել է «Բարսելոնա» տեղափոխվելու առաջարկը։
-Այո՛, ես ընտրություն եմ կատարել «Մանչեսթեր Սիթիի» և «Բարսելոնայի» միջև։ Տարբերակները քննարկել եմ ընտանիքիս, գործակալիս հետ և կայացրել եմ կարիերայիս շարունակության համար լավագույն որոշումը։ Ես տեղափոխվել եմ Պրեմիեր լիգա ու խաղալու եմ Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ․ այնպես որ՝ միանշանակ գոհ եմ ընտրությունիցս։
Կարճ ժամանակ Մեսսիի հետ խաղալու բախտ եմ ունեցել, սակայն հիմա ցանկանում եմ շատ խաղաժամանակ ստանալ, հաճույք ստանալ խաղից և լինել երջանիկ,-Նոլիտոյի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից։