Ադրբեջանի ռազմական գործարանում պայթյուն է որոտացել
ՄիջազգայինԱդրբեջանի ռազմական գործարանում պայթյուն է որոտացել։ Պայթյունը տեղի է ունեցել Շիրվանում։
Պայթող արկերի ձայնը հնչել է դեպքի վայրից 40 կմ հեռավորության վրա։ Պայթյունի ալիքից կոտրվել են քաղաքում տների պատուհանները։
Առաջին հզոր պայթյունից հետո հնչել են ավելի թույլ պայթյուններ։
Դեպքի վայր են ժամանել շտապ օգնության մի քանի մեքենա։ Զոհերի թիվը դեռ պարզ չէ։