Պաշտոնական․ Իգուայինի տրանսֆերն արժեցել է 90 մլն եվրո
Սպորտ«Յուվենտուսը» պաշտոնապես հաստատել է, որ «Նապոլիից» գնել է հարձակվող Գոնսալո Իգուայինի տրանսֆերը։
Թուրինյան ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ արգենտինացի ֆուտբոլիստի տրանսֆերն արժեցել է 90 մլն եվրո, իսկ պայմանագիրը նախատեսված է 5 տարվա համար։ «Յուվենտուսը» 90 մլն եվրոն 2 տարվա ընթացքում փոխանցելու հնարավորություն ունի։
Հիշեցնենք, որ Գոնսալո Իգուայինը 2013 թվականին էր «Ռեալից» տեղափոխվել «Նապոլի»։ Իտալիայի նախորդ առաջնությունում Իգուայինը մասնակցել է 35 խաղի, խփել է 36 գոլ։