Թուրքիայի արդարադատության նախարարությունն աշխատանքի կընդունի ավելի քան 5 000 նոր դատավոր և դատախազ
ՄիջազգայինԹուրքիայում պետական հեղաշրջման փորձին մասնակցության կասկածով մոտ 3 հազար աշխատակից ազատելուց, ձերբակալելուց և կալանավորելուց հետո Թուրքիայի արդարադատության նախարարությունը պլանավորում է հաջորդ ամսում 5110 նոր դատավոր և դատախազ նշանակել, հաղորդում է Hurriyet-ը։
Նշվում է, որ նոր անձնակազմը հավաքվելու է դատախազների պաշտոնների համար վերապատրաստվող ու թեկնածու հանդիսացող քաղաքացիների շարքերից։