Համաշխարհային բանկը բարձրացրել է 2016թ. նավթի միջին գնի կանխատեսումը
ՄիջազգայինՀամաշխարհային բանկը որոշում է կայացրել 2016 թվականին նավթի միջին գնի կանխատեսումների բարձրացման մասին: Ըստ նոր կանխատեսումների` նավթի գինը բարձրացել է 2 դոլարով՝ կազմելով 43 դոլար՝ մեկ բարելի դիմաց: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է բանկի պաշտոնական կայքում:
«Համաշխարհային բանկը բարձրացնում է իր կանխատեսումը 2016 թվականին նավթահումքի միջին գնի վերաբերյալ՝ 41 դոլարից հասցնելով 43 դոլարի՝ մեկ բարելի դիմաց`պայմանավորված երկրորդ եռամսյակում մատակարարումների կրճատման և պահանջարկի աճի հետ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Այս որոշման ընդունման պատճառ որպես նշվում է Կանադայում տեղի ունեցած հրդեհները և Նիգերիայում նավթային ենթակառուցվածքների հետ կապված խնդիրները: