Փարիզի դատախազությունը հայտնել է եկեղեցում պատանդառության գործով 1 հոգու ձերբակալության մասին
ՄիջազգայինՓարիզի դատախազի գրասենյակից հայտնել են, որ մեկ մարդ ձերբակալվել է Ֆրանսիայի հյուսիսային քաղաքներից մեկի եկեղեցում պատանդներ վերցնելու գործի հետաքննության շրջանակներում:
Ինչպես հայտնում է The Associated Press-ը` վկայակոչելով դատախազության խոսնակին, մեկ մարդ է ձերբակալվել, սակայն որևէ տեղեկություն չի հաղորդվում գտնվելու վայրի և ինքնության մասին: Փարիզյան դատախազությունը հետաքննություն է վարում` չբացառելով ահաբեկչության հավանականությունը:
Երեքշաբթի առավոտյան իրականացված հարձակման արդյունքում, որի պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետությունը», քահանա է զոհվել:
Հարձակվողները երկուսն էին, ովքեր պատանդ էին վերցրել Նորմանդիայի Սենտ-Էտյեն-դյու-Ռուվրե քաղաքի եկեղեցիներից մեկում` առավոտյան պատարագի ժամանակ: Ոստիկանության աշխատակիցներին հաջողվել էր սպանել հարձակվողներից մեկին: Ոստիկանները փորձում են պարզել` արդյոք նրանք աջակիցներ ունեցել են, թե ոչ: