Մասկերանոն կերկարաձգի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ
Սպորտ«Բարսելոնան» և պաշտպան Խավյեր Մասկերանոն համաձայնության են եկել նոր պայմանագրի կնքման վերաբերյալ։
Կատալոնական ակումբը պաշտոնապես հայտարարել է, որ ֆուտբոլիստի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել երեք տարվա պայմանագրի մասին։ Նշվում է, որ Մասկերանոյի հետ նոր համաձայնագրի պայմանները բարելավվել են։