Օբամեյանգ. Չեմ ասել, որ կարող եմ հեռանալ միայն Ռեալ
ՍպորտԴորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը հերքել է այն խոսքերը, որոնք իրեն վերագրել էր մամուլը:
«Ողջույն, լրագրողներ: Պարզապես ցանկանում եմ ճշտում մտնցել: Ամեն տեղ կարելի է կարդալ, որ ասել եմ հետևյալը. «Բորուսիայից» կտեղափոխվեմ միայն Դորտմունդ»: Սակայն նման բան երբեք չեմ ասել: Չգիտեմ, թե ով է փոխել խոսքերս: Ցավում եմ, որ մարդիկ ասում են այն, ինչ ցանկանում են:
«Բորուսիայի» ֆուտբոլիստ եմ: Բոլոր հարցազրույցներում ազնիվ եմ եղել ու ասել, որ «Ռեալ» տեղափոխվելը երազանքս է: Սակայն ոչ ավելին: Շնորհակալություն»,- թվիթերյան իր էջում գրել է Օբամեյանգը: