Մյունխենի «Բավարիա»-ն 11-մետրանոցներով զիջել է «Միլան»-ին
ՍպորտՖուտբոլի «International Champions Cup»-ում Մյունխենի «Բավարիա»-ն ու իտալական «Միլան»-ը հաղթողին որոշել են 11-մերտանոց հարավածաշարում: «Արմենպրես»-ը հայտնում է, որ թիմերի միջև խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 3-3 հաշվով և հանդիպման ելքը վճռվել է 11-մետրանոցներով, որտեղ էլ հաջողության է հասել «Միլան»-ը:
«Միլան»-ից 23-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է Մբայե Նիանգը: 6 րոպե հետո Ֆրանկ Ռիբերին կարողացել է խփել պատասխան գնդակը: Արդեն 38-րդ րոպեին գերմանական ակումբն է առաջ անցել հաշվի մեջ: Գոլի հեղինակ է դարձել Դավիթ Ալաբան: 2-րդ կեսի մեկնարկին Անդրեա Բերտոլաչին հավասարեցրել է խաղի հաշիվը: 61-րդ րոպեին «Միլան»-ին հաշվի մեջ կրկին առաջ է մղել Յուրայ Կուցկան, սակայն հիմնական ժամանակում առավելությունը պահպանել իտալական ակումբը չի կարողացել, իսկ խաղի հաշիվը հավասարեցրել է Ֆրանկ Ռիբերին՝ դառնալով դուբլի հեղինակ: 11-մետրանոց հարվածաշարն ավար տվել է 3-5 հաշվով հօգուտ «Միլան»-ի: