Կլոպ. Սախոն խախտում է արել և ստացել իր պատիժը
Սպորտ«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է պաշտպան Մամադու Սախոյին ԱՄՆ-ում ընթացող նախամրցաշրջանային հավաքից հեռացնելու և Անգլիա ուղարկելու իր որոշումը։
-Իմ առաջադրանքը թիմի կառուցումն է, հիմքի ստեղծումը։ Այդ պատճառով էլ ես որոշեցի, որ ավելի լավ կլինի՝ Սախոն վերադառնա «Լիվերպուլ», իսկ 8-10 օր հետո ես կխոսեմ նրա հետ։ Ոչ մի լուրջ բան չկա։ Նա քիչ էր մնում՝ ուշանար ինքնաթիռից, բաց թողեց մարզումը, ուշ եկավ ճաշին։
Ակումբում որոշակի կանոններ կան, որոնց յուրաքանչյուրը պետք է հետևի։ Եթե որևէ մեկը խախտում է դրանք, ապա պետք է պատժվի, այդքան բան։ Նրա հետ վիճաբանություն չի եղել։ Միայն ես էի խոսում, իսկ նա հանգիստ լսում էր։ Ցանկացած մարզման բաց թողնելը կանոնների խախտում է։ Նույնիսկ վնասվածք ունեցող ֆուտբոլիստները մարզումներ ունեն,-ասել է Կլոպը։