Փաշինյանի նախաձեռնած ԱԺ արտահերթ նստաշրջանը չի կայանա
ՔաղաքականԱզգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու համար հավաքվել է 19 պատգամավորի ստորագրություն, ինչը նշանակում է, որ հուլիսի 28-ին` ժամը 17:00-ին, ԱԺ արտահերթ նստաշրջան չի կայանա:
Այս մասին Ֆեյսբուքում գրառում է կատարել ստորագրահավաք նախաձեռնած, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Մի շարք պատգամավորներ կապվել են մեզ հետ և ասել, որ Երևան վերադառնալուց հետո պատրաստ են ստորագրել նախաձեռնության տակ: Կարծում եմ ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու հարցը պետք է մնա հանրային և քաղաքական կյանքի օրակարգում, որովհետև ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակը ոչ թե քրեաիրավական, այլ քաղաքական հարց է և պետք է լուծվի քաղաքական քննարկումների ու քաղաքական որոշումների տիրույթում»,-գրել է նա: