Չինաստանը հայտարարել է Հարավչինական ծովում ՌԴ-ի հետ զորավարժություններ անցկացնելու մասին
ՄիջազգայինՉինաստանն ու Ռուսաստանը սեպտեմբերին «առօրյա» ծովային զորավարժություններ կանցկացնեն Հարավչինական ծովում:
Reuters-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդել են Չինաստանի պաշտպանության նախարարությունից` նշելով, որ զորավարժությունները նպատակ ունեն ուժեղացնելու իրենց համագործակցությունը և որևէ երկրի դեմ ուղղված չեն:
Զորավարժություններն անցկացվելու են վիճարկելի տարածք համարվող ջրերում, որտեղ իրավիճակն էլ ավելի է սրվել, երբ Հաագայի արբիտրաժային դատարանն այս ամիս որոշում էր կայացրել, որ Չինաստանը պատմական իրավունքներ չունի Հարավչինական ծովի նկատմամբ և դատապարտել էր երկրի կործանարար գործունեությունը տվյալ տարածքում:
Չինաստանը մերժել էր այդ որոշումը և հրաժարվել էր մասնակցել դատավարությանը: