Հայաստանի մինչև 22 տարեկանների լողափնյա վոլեյբոլի հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությունը
ՍպորտՎոլեյբոլի Եվրոպական կոնֆեդերացիան հաստատել է Հայաստանի մինչև 22 տարեկանների լողափնյա վոլեյբոլի հավաքականի՝ Եվրոպայի առաջնությունը մասնակցելու հայտը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը նշեց, որ Եվրոպայի առաջնությունը տեղի է ունենալու Հունաստանի Սալոնիկե քաղաքում օգոստոսի 24-ից 28-ը: Կարեն Ասմարյանը հաղորդեց ,որ Հայաստանից մրցավայր կմեկնեն տղաների և աղջիկների մեկական զույգ: Տղաների մրցաշարին Հայաստանը կներկայացնեն Աշոտ Բալաբեկյան- Ռազմիկ Միսկարյան զույգը, իսկ աղջիկների պայքարում՝ Անի Հավսեփյան -Վերոնիկա Կոչկարյան զույգը:
Հայաստանի մինչև 22 տարեկանների լողափնյա վոլեյբոլի հավաքականը Հունաստան կմեկնի օգոստոսի 23-ին, իսկ հայրենիք կվերադառնա օգոստոսի 29-ին: Հայաստանի լողափնյա վոլեյբոլի հավաքականի համար այս առաջնությունը կլինի պատմության մեջ առաջինը: