Ֆրանսիայում 2 կասկածյալի են ձերբակալել Փարիզի նոյեմբերյան ահաբեկչության գործով
ՄիջազգայինՖրանսիայում ուրբաթ երկու կասկածյալի են ձերբակալել: Այս մասին հաղորդում է Agence France Presse-ը` վկայակոչելով դատական աղբյուրը:
Ինչպես հաղորդվում է, Ֆրանսիայի իշխանությունները ձերբակալված անձանց մեղադրանք են ներկայացրել «Իսլամական պետություն» խմբավորման հետ առնչություն ունենալու և Փարիզում նոյեմբերին իրականացված ահաբեկչության կազմակերպմանը ներգրավված լինելու մեջ:
Ձերբակալվածներն են 29-ամյա ալժիրցի և 35-ամյա պակիստանցի քաղաքացիներ: Նրանց մեղադրանք է ներկայացվել «ահաբեկիչների հետ հանցավոր դավադրության» կետով:
Հիշեցնենք, որ փարիզյան ահաբեկչությունների հետևանքով 130 մարդ էր զոհվել, այդ թվում` հայազգի 17-ամյա Լոլա Ուզունյանը: