Մատիչը հետաքրքրել է Ռեալին
ՍպորտԼոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը հետաքրքրել է Մադրիդի «Ռեալին»,- տեղեկացնում է Metro.co.uk-ը:
Հաղորդվում է, որ «սերուցքայինները» կփորձեն ձեռք բերել 27-ամյա սերբին, եթե նրանց չհաջողվի համաձայնության գալ Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ:
Մատիչի տրանսֆերային արժեքը 38 մլն ֆունտ է:
Ֆուտբոլիստը նախկինում հետաքրքրել էր «Յուվենտուսին» եւ «Մանչեսթեր Յունայթեդին»: