Պաշտոնական. «Ատլետիկոն» ձեռք է բերել «Սևիլյայի» լավագույն ռմբարկուին
Սպորտ«Սևիլյայի» հարձակվող Կևին Գամեյրոն կարիերան կշարունակի «Ատլետիկոյում», հայտնում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը։ 29-ամյա ֆրանսիացի հարձակվողը բուժզննում կանցնի Մադրիդում, ինչից հետո 4 տարով պայմանագիր կկնքի։
Ավելի վաղ իսպանական լրատվամիջոցները հայտնում էին, որ «Սևիլյան» Գամեյրոյին չի վաճառի 40 միլիոն եվրոյից պակաս գումարով։
Գամեյրոն «Սևիլյա» է տեղափոխվել 2013-ին «ՊՍԺ»-ից։ Իսպանիայի ավարտված առաջնության 31 խաղում ֆուտբոլիստը 16 գոլ է խփել։