Թուրքիայում ուժայինները շրջափակել են ՆԱՏՕ-ի «Ինջիրլիք» ռազմաբազան
ՄիջազգայինԹուրքիայում ուժայինները շրջապատել են ՆԱՏՕ-ի «Ինջիրլիք» ռազմաբազան Ադանայում, իբրև թե, անվտանգության ստուգումներ իրականացնելու համար:
Ինչպես հաղորդում է թուրքական Hurriyet պարբերականը, շուրջ 7000 ուժայիններ` ռազմական տեխնիկայով, շրջափակել են «Ինջիրլիք» ռազմաբազան: Նշվում է, որ անվտանգության ստուգումների համար պատճառ է դարձել մոտակայքում գտնվող Ադանա քաղաքում պետական հեղաշրջման փորձի մասին ստացված տեղեկությունը:
Թուրքիայի եվրոպական հարցերով նախարար Օմար Չելիքը գտնվելով Ադանայում` հայտարարել է, որ անվտանգության ստուգումներ են անցկացվել և ամեն ինչ կարգին է:
«Ինջիրլիք» ռազմաբազան միևնույն ժամանակ օգտագործվում է և՛ թուրք, և՛ ամերիկացի զինվորականների կողմից, ինչպես նաև հանդիսանում է ՆԱՏՕ-ի միջուկային մարտագլխիկների պահպանման վայրը, որոնց իրական քանակը հայտնի չէ: